18:12  ,  23 հոկտեմբերի, 2018

Բուֆոն. Շատ եմ ցանկանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը ՊՍԺ-ի հետ

Շատ եմ ցանկանում նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը ՊՍԺ-ի հետ, հայտարարել է ֆրանսիական ակումբի լեգենդար իտալացի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը:

«Շատ եմ ցանկանում զգալ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճելու հույզերը: Երկու անգամ խաղացել եմ եզրափակիչում «Յուվենտուսի» հետ, բայց երկու դեպքում էլ մենք պարտվեցինք: Հույսը վերջինն է մահանում:

Ֆրանսիայի առաջնությունում շատ է պայքարը, շատ են տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստները: Իտալիայի առաջնությունում ավելի շատ ուշադրություն են դարձնում մարտավարությանը»,- Բուֆոնի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում ՊՍԺ-ն հոկտեմբերի 24-ին կընդունի իտալական «Նապոլիին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում