16:44  ,  22 հոկտեմբերի, 2018

40-ամյա Դիդյե Դրոգբայի գոլը տուգանայինից

Ամերիկյան «Ֆինիքս Ռայզինգի» կոտդիվուարցի հարձակվող Դիդյե Դրոգբան տուգանային հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել «Պորտլենդ Տիմբերսի» դեմ USL-ի 1/8 եզրափակիչի խաղում: Այդ խաղում «Ֆինիքս Ռայզինգը» հաղթել է 3:0 հաշվով, իսկ 40-ամյա Դրոգբան 28-րդ րոպեին բացել է հաշիվը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Չելսիի» նախկին ֆուտբոլիստը 2017-ից է խաղում ամերիկյան ակումբում, իսկ այս մրցաշրջանի վերջում ավարտելու է կարիերան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում