Բրազիլիայի հավաքականի պաշտպան Մարսելոն մտադիր է այս ձմռանը հեռանալ Մադրիդի «Ռեալից»:
Tuttosport-ի համաձայն՝ 30-ամյա բրազիլացին ցանկանում է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս» եւ միանալ իր նախկին ակումբակից, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Նրա տրանսֆերը կարող է կազմել 50-60 միլիոն:
«Ռեալի» հետ Մարսելոյի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը: Նա 2007 թվականից է հանդես գալիս Արքայական ակումբում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում