Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը թիմակիցների անունից աջակցություն է հայտնել Արքայական ակումբի իսպանացի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգիին Իսպանիայի առաջնության 9-րդ տուրում «Լեւանտեից» 1:2 հաշվով կրած պարտությունից հետո:
«Անհաջողությունների շարքից հետո քննադատությունը նորմալ է: Սովորական իրավիճակ է, երբ ֆանատները դժգոհում են պարտություններից հետո: Բայց մենք միասնական ենք, քանի որ դա է առաջ շարժվելու միակ միջոցը: Միշտ կարծել եմ, որ այսպիսի իրադրություններում սխալ է մարզիչ փոխելը: Մենք մարզիչի թիկունքին կլինենք մինչեւ վերջ: «Ռեալի» բոլոր խաղացողներն աջակցում են Լոպետեգիին: Նա գերազանց մարզիչ է»,- Ռամոսի խոսքը մեջբերում է AS-ը:
«Ռեալը» բոլոր մրցաշարերում կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ 14 միավորով մնաց 5-րդ տեղում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում