20:06  ,  18 հոկտեմբերի, 2018

Կոկորինին ու Մամաեւին մեղադրանք է առաջադրվել

Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հարձակվող Ալեքսանդր Կոկորինին եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Պավել Մամաեւին մեղադրանք է առաջադրվել սկանդալային միջադեպի համար: Նրանց մեղադրանք է առաջադրվել խուլիգանության ու ծեծկռտուք սարքելու հատկանիշներով, հաղորդում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կայքը:

Հիշեցնենք, որ Կոկորինը եւ Մամաեւը մինչեւ դեկտեմբերի 8-ն ազատազրկվել են եւ գտնվում են «Բուտիրկա» քննչական մեկուսարանում:

Հոկտեմբերի 8-ին ֆուտբոլիստները Մոսկվայում ծեծել էին ռուսական Առաջին ալիքի հաղորդավարուհի Օլգա Ուշակովայի վարորդին՝ նրան հասցնելով գանգուղեղի ծանր վնասվածքներ: Դրանից հետո Կոկորինն ու Մամաեւը սրճարանում հարձակվել էին Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարության ներկայացուցիչ Դենիս Պակի վրա: 

Միջադեպից հետո «Կրասնոդարը» հայտարարել էր, որ մտադիր է խզել պայմանագիրը Մամաեւի հետ: «Զենիթն» էլ խստորեն դատապարտել էր իր ֆուտբոլիստի վարքը եւ խոսատցել կիրառել պայմանագրով հնարավոր ամենախիստ պատիժն ու տուգանքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում