00:53  ,  13 հոկտեմբերի, 2018

Սալահը գոլ է խփել անկյունայինից

Ֆուտբոլի Աֆրիկայի Ազգերի գավաթի խաղարկության ընտրական փուլում Եգիպտոսի հավաքականը 4:1 հաշվով տնային հաղթանակ է տարել Սվազիլենդի հավաքականի նկատմամբ՝ բոլոր գոլերը խփելով առաջին խաղակեսում:

Դաշտի տերերի չորրորդ գոլը 45-րդ րոպեին խփել է անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն էր, որը դարպասը գրավել է անկյունային հարվածով:

Սալահը նաեւ վնասվածք է ստացել այդ խաղում: Հանդիպումից հետո Եգիպտոսի հավաքականի մարզիչ Հանի Ռամզին հայտնել է, որ վնասվածքը լուրջ չէ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English