Գերմանական Բունդեսլիգայում հոկտեմբերի 7-ին տեղի ունեցան 7-րդ տուրի 3 հանդիպումներ: «Լայպցիգը» տանը 6 անպատասխան գնդակ ուղարկեց «Նյուրնբերգի» դարպասը եւ 14 միավորով բարձրացավ երկրորդ տեղ (տեսանյութ):
«Լայպցիգից» դուբլի հեղինակ դարձավ գերմանացի հարձակվող Տիմո Վերները, որը 64-րդ րոպեին 6:0 հաշվի ժամանակ նաեւ վրիպեց 11 մետրանոց հարվածից:
Գերմանիայի առաջնություն, 7-րդ տուր
«ՌԲ Լայպցիգ» - «Նյուրնբերգ»՝ 6:0
Կեւին Կամպլ, 3, Յուսուֆ Պոուլսեն, 7, Մարկ Սաբիցեր, 21, 55, Տիմո Վերներ, 32, 59
Հեռացում՝ Թիմ Լեյբոլդ, 62 («Նյուրնբերգ»)
Չիրացված 11 մետրանոց՝ Տիմո Վերներ, 64 («Լայպցիգ»)
«Ֆրայբուրգ» - «Բայեր»՝ 0:0 (տեսանյութ)
«Հոֆենհայմ» - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 1:2 (տեսանյութ)
Ռեիս Նելսոն, 82 – Անտե Ռեբիչ, 40, Լուկա Յովիչ, 46
Հեռացում՝ Անտե Ռեբիչ, 64 («Այնտրախտ»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում