10:33  ,  4 հոկտեմբերի, 2018

Չեմպիոնների լիգա. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի 4 թեկնածուները (ֆոտո)

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երկրորդ տուրի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 թեկնածուներին:

Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի համար կպայքարեն Պաուլո Դիբալան («Յուվենտուս»), Նեյմարը (ՊՍԺ), Էդին Ջեկոն («Ռոմա») եւ Լիոնել Մեսին («Բարսելոնա»):

Հաղթողը կորոշվի ՈւԵՖԱ-ի կայքում անցկացվող քվեարկությամբ:

Հիշեցնենք, որ այս տուրում Դիբալան, Նեյմարը եւ Ջեկոն դարձել էին հեթ-տրիկի հեղինակ, իսկ Մեսին դուբլ էր ձեւակերպել Լոնդոնի «Տոտենհեմի» դեմ արտագնա խաղում (4:2):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում