Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթացող ATP շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ:
Հայ մարզիկը մրցեց արգենտինացի Խուան Մարտին Դել Պոտրոյի հետ եւ պարտություն կրեց 4:6, 6:7 (4:7) հաշվով: Պայքարը տեւեց 1 ժամ 41 րոպե:
Դել Պոտրոն կիսաեզրափակիչի ուղեգրի համար կմրցի սերբ Ֆիլիպ Կրաինովիչի հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում