Պետք է նվաճենք բոլոր հնարավոր տիտղոսները, հայտարարել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Պորտուգալացին Արքայական ակումբի երկրպագուներին չի խոստացել, որ թիմը տիտղոսներ է նվաճելու այս մրցաշրջանում:
«Նոր մրցաշրջանում մեզ համար դժվար է լինելու, սակայն մենք կպայքարենք յուրաքանչյուր խաղում եւ կփորձենք նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները: Վստահ եմ՝ բոլոր մրցակիցները մարտականորեն են տրամադրվելու մեր դեմ խաղերին: Բոլորը ցանկանում «Ռեալին» հաղթել, ինչն այնքան էլ հեշտ գործ չէ: Դժվարին մրցաշրջան է սպասվում, սակայն մենք թարմ ուժերով պատրաստ ենք ցանկացած մարտահրավերի: Կհաղթենք, իսկ հետո կվերադառնանք Պլասա Սիբելես՝ տոնելու մեր հաջողությունը: Դա պարզապես հիանալի կլիներ»,- Մոուրինյոյի խոսքը փոխանցում է Marca-ն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում