00:35  ,  30 սեպտեմբերի, 2018

Զրոներ մադրիդյան դերբիում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնությունում տեղի ունեցավ հռչակավոր մադրիդյան դերբին «Ռեալի» եւ «Աթլետիկոյի» միջեւ: Արքայական ակումբը չկարողացավ օգտագործել տնային ստադիոնի առավելությունը: 78 հազար ֆուտբոլասերները գոլ այդպես էլ չտեսան՝ 0:0: Գոլային պահերը շատ չէին: «Ռեալին» աչքի ընկնելու շանսեր ունենա ուելսցի Գարեթ Բեյլն ու իսպանացի Մարկո Ասենսիոն, իսկ «Աթլետիկոյից»՝ ֆրանսիացի Անտուան Գրիզմանն ու իսպանացի Դիեգո Կոստան, սակայն ապարդյուն:

«Ռեալը» 14 միավորով հավասարվեց «Բարսելոնային», սակայն գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում է: «Աթլետիկոն» ունի 12 միավոր եւ չորրորդն է՝ 1 միավոր զիջելով «Սեւիլիային», որն այս տուրում 3:1 հաշվով հաղթել է «Էյբարին»:

Իսպանիայի առաջնություն, 7-րդ տուր

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 0:0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում