Բաթումիում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայում Հայաստանի հավաքականը երկրորդ տուրում կմրցի Ղազախստանի թիմի հետ:
Կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցը կլինի Ավստրիայի թիմը:
Հիշեցնենք, որ առաջին տուրում Հայաստանի թիմը հաղթել է Ճապոնիայի թիմին՝ 3.5:0.5: Գաբրիել Սարգսյանը սեւերով խաղացել է ոչ ոքի, Ռոբերտ Հովհաննիսյանը դարձյալ սեւերով հաղթանակ է տարել: Մեկական միավոր են վաստակել նաեւ սպիտակներով հանդես եկած Հայկ Մարտիրոսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Առաջին համար Լեւոն Արոնյանին տրվել էր հանգստի հնարավորություն:
Կանանց Հայաստանի հավաքականը առավելության էր հասել Ղրղզստանի թիմի նկատմամբ՝ 3.5:0.5: Էլինա Դանիելյանը հաղթել է սպիտակներով, Աննա Սարգսյանն ու Սիրանուշ Ղուկասյանը՝ սեւերով: Մարիա Կուրսովան պարտիան ավարտել է ոչ ոքի:
Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում