18:14  ,  24 սեպտեմբերի, 2018

Անտոնիո Կոնտեն՝ «Ռոմայի» գլխավոր մարզիչի թեկնածու

Լոնդոնի «Չելսիի» եւ Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուն է, հաղորդում է Corriere dello Sport-ը: Մայրաքաղաքային ակումբի ղեկավարությունը դժգոհ է թիմի գլխավոր մարզիչ Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյից եւ մեծ է հավանականությունը, որ առաջիկայում նա պաշտոնանկ կարվի:

Իտալիայի առաջնության 5 տուրից հետո «Ռոման» 5 միավորով 14-րդ տեղում է:

Կոնտեից բացի, դիտարկվում է նաեւ չինական «Տյանցզինի» գլխավոր մարզիչ Պաուլու Սոուզան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում