17:33  ,  24 սեպտեմբերի, 2018

Պոգբա. Սանչեսը դեռ օգուտ կտա «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան վստահ է, որ չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը դեռ օգուտ կտա անգլիական թիմին:

«Ալեքսիսը շատ է աշխատում, նա լավ է մարզվում, որպեսզի օգուտ տա թիմին: Նա դեռ հարմարվում է նոր թիմին: Խնդիրն այն չէ, որ Ալեքսիսը վատ է խաղում: Նա դեռ շատ օգուտ կտա «Մանչեսթեր Յունայթեդին»: Գլխավորն այն է, որ նա շարունակում է մնալ դրական տրամադրվածությամբ»,- Պոգբայի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Սանչեսը հունվարին է «Արսենալից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»: Անգլիայի ընթացիկ առաջնության 5 խաղում աչքի է ընկել մեկ արդյունավետ փոխանցումով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում