Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 9-րդ տուրում չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալեց Վանաձորի «Լոռիին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով:
Հյուրերը 23-րդ րոպեին նիգերիացի Սանդեյ Ինգբեդեի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը: 61-րդ րոպեին «Լոռին» մնաց տասը ֆուտբոլիստներով: Դրանից հետո «Ալաշկերտը» 65-րդ եւ 69-րդ րոպեին կարողացավ բեկել հանդիպման ընթացքը: Դուբլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած բրազիլացի Ջեֆերսոնը:
Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը:
«Լոռին» 8 խաղից հետո 16 միավորով առաջին տեղում է, «Ալաշկերտը» եւս անցկացրել է 8 հանդիպում եւ 13 միավորով չորրորդն է:
Հայաստանի առաջնություն, 9-րդ տուր
«Ալաշկերտ» - «Լոռի»՝ 2:1
Ջեֆերսոն, 65, 69 – Ինգբեդե, 23
«Գանձասար-Կապան» - «Արարատ»՝ 19:00-ին
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում