11:54  ,  18 սեպտեմբերի, 2018

«Բարսելոնայի» նախագահ. Մեսին փոխվել է թիմի ավագ դառնալուց հետո

«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն վստահ է, որ թիմի ավագ դառնալուց հետ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին փոխվել է:

«Մեսին շատ երջանիկ է այստեղ: Նա չափազանց ուրախ է շարունակել հաղթել «Բարսելոնայի» հետ: Լիոնելը փոխվել է՝ որոշելով ստանձնել ավագի պարտականությունները եւ պատասխանատվությունը թիմի համար»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Մեսին «Բարսելոնայի» ավագ է դարձել այս ամռանը, իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի հեռանալուց հետո:

Իսպանիայի առաջնության չորս տուրից հետո «Բարսելոնան» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում