11:12  ,  18 սեպտեմբերի, 2018

Խուլյեն Լոպետեգեի տրանսֆերային խնդիրը

Մադրիդի «Ռեալի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլյեն Լոպետեգին ցանկանում է ուժեղացնել ձախ պաշտպանի դիրքը, հաղորդում է Goal.com-ը:

52-ամյա մասնագետն Արքայական ակումբի ղեկավարությանը ներկայացրել է երեք թեկնածուների. Մարկո  Ալոնսո («Չելսի»), Ալեքս Տելես («Պորտու»), Խոսե Գայա («Վալենսիա»): Նրանցից մեկին մադրիդյան թիմը ձեռք կբերի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Լոպետեգին «Ռեալը» գլխավորել է հուլիսի 14-ին՝ կնքելով երեք տարվա պայմանագիր: Նրա ղեկավարությամբ թիմը Իսպանիայի առաջնության չորս խաղում տարել է երեք հաղթանակ, մեկ հանդիպում ավարտել է ոչ ոքի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում