13:58  ,  11 սեպտեմբերի, 2018

Գեւորգ Հարությունյանը երրորդ տեղն է գրավել Իտալիայում

Իտալիայում անցկացված շախմատի «Իմպերիա» միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Գեւորգ Հարությունյանը գրավել է երրորդ տեղը:

Հայ շախմատիստը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր: 7.5-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանել են Նիկիտա Մայորովը եւ Ռոլանդ Սալվադորը: Մրցաշարին մասնակցում էին 26 շախմատիստներ, այդ թվում՝ 4 գրոսմայստեր, հայտնում են Հայաստանի շախմատային ֆեդերացիայից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում