14:09  ,  31 օգոստոսի, 2018

Հայաստանի հավաքականի նոր համազգեստը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի նոր համազգեստը, որն իտալական Macron ապրանքանիշի է։

Տնային հանդիպումների համազգեստն ամբողջությամբ կարմիր է, իսկ արտագնա խաղերինը՝ սպիտակ։ Նոր համազգեստի շնորհանդեսին մասնակցել են «Փյունիկի» կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը եւ «Ալաշկերտի» նորեկ Հրայր Մկոյանը։

Հայաստանի հավաքականը նոր համազգեստով առաջին անգամ հանդես կգա Լիխտենշտեյնի (սեպտեմբերի 6, Երեւան) ու Մակեդոնիայի (սեպտեմբերի 9, Սկոպյե) դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղերում։

Հիշեցնենք, որ մինչեւ այս Հայաստանի հավաքականը հանդես էր գալիս Adidas ընկերության համազգեստով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում