Իտալական A Սերիայի երկրորդ տուրում գործող չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» տանը 2:0 հաշվով ուժեղ գտնվեց Հռոմի «Լացիոյից» (տեսանյութ):
«Յուվենտուսից» հաշիվը 30-րդ րոպեին բացեց բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը, իսկ խաղի վերջնակետը 75-րդ րոպեին դրեց խորվաթ հարձակվող Մարիո Մանջուկիչը, որն աչքի ընկավ Կրիշտիանու Ռոնալդուի փոխանցումից հետո: Պորտուգալացի հարձակվողը թուրինցիների կազմում անցկացրեց ամբողջ հանդիպումը:
Իտալիայի առաջնություն, երկրորդ տուր
«Յուվենտուս» - «Լացիո»՝ 2:0
Միրալեմ Պյանիչ, 30, Մարիո Մանջուկիչ, 75
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում