ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Սինքֆիլդի գավաթ» սուպերմրցաշարի չորրորդ տուրում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւերով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ հետ: 24 քայլում գրանցվեց ոչ ոքի: Երկու գրոսմայստերները վաստակել են 2.5-ական միավոր եւ ընթացիկ առաջատարներն են: Տուրի մյուս պարտիաները շարունակվում են:
Նախորդ 3 տուրերում Արոնյանը հաղթել էր ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին ու ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ը ներկայացնող Ֆաբիանո Կարուանայի եւ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ:
«Սինքֆիլդի գավաթը» Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է:
«Սինքֆիլդի գավաթ», չորրորդ տուր
Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5
Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ) - Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)
Ուեսլի Սո (ԱՄՆ) - Սերգեյ Կարյակին (Ռուսաստան)
Ալեքսանդր Գրիշչուկ (Ռուսաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում