21:12  ,  13 օգոստոսի, 2018

Պաշտոնական․ «Մոնակոյի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Ինտեր»  

«Մոնակոյի» կիսապաշտպան Կեյտա Բալդեն կարիերան կշարունակի Միլանի «Ինտերում», հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա սենեգալցին նախ հանդես կգա վարձակալությամբ, որից հետո միլանյան ակումբը 30 միլիոն եվրոյով կգնի տրանսֆերը։

Կեյտան նախորդ մրցաշրջանում մասնակցել է 33 խաղի, խփել է 8 գոլ և կատարել է 11 գոլային փոխանցում։

Մինչ «Մոնակո» տեղափոխվելը, Կեյտան խաղում էր Հռոմի «Լացիոյում»։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում