17:40  ,  11 օգոստոսի, 2018

Ինյեստայի առաջին գոլը Ճապոնիայում

«Բարսելոնայից» «Վիսել Կոբե» տեղափոխված իսպանացի կիսապաշտպան Անդրես Ինյեստան առաջին գոլն է խփել Ճապոնիայում: Այդ երկրի առաջնության 21-րդ տուրում  աշխարհի չեմպիոն Ինյեստան արդյունավետ է օգտագործել աշխարհի չեմպիոն, գերմանացի Լուկաս Պոդոլսկու փոխանցումը: 

«Վիսել Կոբեն» հաղթել է 2:1 հաշվով եւ չորրորդ տեղում է:

34-ամյա Ինյեստան մայիսին է տեղափոխվել ճապոնական ակումբ «Բարսելոնայում» 16 տարի անցկացնելուց հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում