22:38  ,  30 հուլիսի, 2018

«Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկուն տեղափոխվեց Ղազախստան  

«Գանձասար-Կապանի» լավագույն ռմբարկու Գեղամ Հարությունյանը կարիերան կշարունակի Կարագանդայի «Շախտյորում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

27-ամյա հարձակվողը Ղազախստանի ուժեղագույնների լիգան ներկայացնող ակումբում կխաղա վարձակալությամբ: Կողմերը կնքել են 6 ամսվա պայմանագիր։

Հիշեցնենք, որ Գեղամ Հարությունյանը «Գանձասար-Կապանի» կազմում մասնակցել էր լեհական «Լեխի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի դիմակայությանը, որում Հայաստանի գործող գավաթակիրը 2 խաղերի արդյունքում պարտվեց եւ լքեց պայքարը։ Հայաստանի նախորդ առաջնությունում նա «Գանձասար-Կապանի» կազմում խփել էր 12 գոլ եւ ռմբարկուների ցուցակում գրավեց երկրորդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում