14:24  ,  30 հուլիսի, 2018

Կարեն Խաչանովը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջին ռակետ

Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան (ATP) ու Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հուլիսի 30-ին հրապարակել են վարկանիշային թարմացված աղյուսակները:

Առաջին ռակետի կոչումը պահպանել է իսպանացի Ռաֆայել Նադալը, որին հաջորդում է շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը:

Ռուսաստանցի Կարեն Խաչանովն նահանջել է 2 աստիճան եւ հայտնվել 37-րդ տեղում։ 22-ամյա Խաչանովը շարունակում է մնալ Ռուսաստանի առաջին ռակետը:

Կանանց դասակարգման առաջատարը շարունակում է մնալ ռումինացի Սիմոնա Հալեպը:

ATP, վարկանիշային աղյուսակ 

1 (1). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) - 9310 միավոր
2 (2). Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա) - 7080
3 (3). Ալեքսանդր Զվերեւ (Գերմանիա) - 5665
4 (4). Խուան Մարտին դել Պոտրո (Արգենտինա) - 5395
5 (5). Կեւին Անդերսոն (ՀԱՀ) - 4655
6 (6). Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա) - 4610
7 (7). Մարին Չիլիչ (Խորվաթիա) - 3905
8 (8). Դոմինիկ Տիմ (Ավստրիա) - 3665
9 (9). Ջոն Իզներ (ԱՄՆ) - 3490
10 (10). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) - 3355

37 (35). Կարեն Խաչանով (Ռուսաստան) - 1175

WTA-ի վարկանիշային աղյուսակ 

1 (1). Սիմոնա Հալեպ (Ռումինիա) - 7571
2 (2). Կարոլինա Վոզնյացկի (Դանիա) - 6660
3 (3). Սլոան Սթիվենս (ԱՄՆ) - 5463
4 (4). Անժելիկա Կերբեր (Գերմանիա) - 5305
5 (5). Էլինա Սվիտոլինա (Ուկրաինա) - 5020
6 (6). Կարոլին Գարսիա (Ֆրանսիա) - 4680
7 (7). Գաբրինյե Մուգուրուսա (Իսպանիա) - 4620
8 (8). Պետրա Կվիտովա (Չեխիա) - 4550
9 (9). Կարոլինա Պլիշկովա (Չեխիա) - 4485
10 (10). Յուլիա Գյորգես (Գերմանիա) - 3980

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում