23:15  ,  25 հուլիսի, 2018

Լեոնարդոն՝ «Միլանի» մարզական տնօրեն  

Իտալական «Միլանի» նախկին կիսապաշտպան և գլխավոր մարզիչ Լեոնարդոն նշանակվել է ակումբի մարզական տնօրեն, հայտում է ակումբի մամուլի ծառայությունը։

Լեոնարդոն, բացի կառավարման հարցերից, կզբաղվի նաև տրանսֆերային քաղաքականությամբ։ Բրազիլացու նախորդ ակումբը թուրքական «Անթալյասպորն» էր, որը նախ գլխավորում էր 2017 թվականին։

Հիշեցնենք, որ «Միլանը» պարտքերի պատճառով դարձել է ամերիկյան Elliott Management ընկերության սեփականությունը։

«Միլանի» նախկին սեփականատեր Լի Յունհունը չի կատարել վարկային պարտականությունները և սահմանված ժամկետում չի կարողացել վճարել 32 միլիոն եվրո։ 2017-ի ապրիլին Elliott Management-ը Յունհունին տրամադրել էր 303 միլիոն եվրո վարկ։

 

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում