Արգենտինայում հուլիսի 22-ին դանակահարության զոհ է դարձել 25-ամյա դարպասապահ Ֆակունդո Էսպիդոլան։ Ֆուտբոլիստը խաղում էր Արգենտինայի երկրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ալմագրո» ակումբի կազմում։
Էսպինդոլան երեկոյան ընկերների հետ զբոսնելիս է եղել, երբ նրա հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ, ինչից հետո վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում դարպասապահը ստացել է մահացու հարվածը։
Infobae-ն հայտնում է, որ սպանության մեջ կասկածվում է «Սան-Տելմո» (Արգենտինա) ակումբի ֆուտբոլիստ Նաուել Օվեդոն։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում