13:39  ,  22 հուլիսի, 2018

Բենզեման՝ «Միլանի» հետ բանակցությունների մասին․ Սուտը շարունակվում է  

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման հայտնել է, որ բանակցություններ չի վարում իտալական «Միլանի» հետ։ Ավելի վաղ իտալացի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հայտնել է, որ ֆրանսիացին մոտ է «Միլան» տեղափոխվելուն։  Լրագրողի կայքում այդ տեղեկությունը հաստատել էր նաև Լյուդովիկ Ֆատցիոն, որը ներկայացել էր որպես միջնորդ։

«Սուտը շարունակվում է։ Ստախոս։ Տղաներ, վերջացրեք»,- Ինստագրամում նման հրապարակում է արել Բենզեման։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով