00:33  +04,  22 հուլիսի, 2018

Դեշամ. Հիմարություն է, թե մենք խաղում ենք պաշտպանական ֆուտբոլ

Ֆուտբոլի աշխարհի նորընծա չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը չի ընդունում մեղադրանքը, թե ցուցադրում են պաշտպանական ֆուտբոլ:

«Հիմարություններ են այդ խոսակցությունները, քանի որ աշխարհի առաջնութունում խփել ենք 14 գոլ, որից 4-ը՝ եզրափակիչում, 10-ը՝ փլեյ-օֆֆում: 2010 թվականին Իսպանիան ընդամենը 8 գոլ խփեց: Ամեն դեպքում, քննադատությունը պետք է ընդունել հարգանքով»,- Դեշամի խոսքը մեջբերում է L’Euqipe-ը:

Հիշեցնենք, որ եզրափակիչում Ֆրանսիան 4:2 հաշվով հաղթել է Խորվաթիային:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ