14:54  ,  18 հունիսի, 2018

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Չելսիի» կիսապաշտպանին

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի կիսապաշտպան Վիլիանին այս տրանսֆերային պատուհանի ժամանակ, հաղորդում է Daily Mail-ը։

Պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմը պատրաստ է 29-ամյա ֆուտբոլիստի համար վճարել 60 միլիոն ֆունտ ստերլինգ։ Վիլիանի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2020 թվականը։

Ավելի վաղ նշվել էր, որ Վիլիանը կարող է հեռանալ «Չելսիից», եթե Անտոնիո Կոնտեն մնա գլխավոր մարզիչի պաշտոնում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում