14:34  ,  16 հունիսի, 2018

Մեծ իրարանցում Երեւանում․ Հենրիխ Մխիթարյանը՝ MickiToy-ի շնորհանդեսին (ֆոտո)

Հայաստանի հավաքականի եւ Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այս օրերին Երեւանում է: Հունիսի 16-ին Հայաստանի հավաքականի ավագը հանդիպեց իր կրտսեր երկրպագուներին: Հանդիպման առիթը Մխիթարյանի անվանական տիկնիկի՝ #MickiToy-ի շնորհանդեսն էր:

Հունիսի 1-ից վաճառքում են Հայաստանի հավաքականի ավագի անվանական՝ MickiToy տիկնիկները, որոնք արդեն հասցրել են սիրվել հայ փոքրիկների կողմից: Հունիսի 16-ին Հենո գրառմամբ #MickiToy –երը ձեռքներին երեւանյան վաճառակետերից մեկի բակում փոքրիկների հոծ բազմություն էր հավաքվել՝ սիրելի ֆուտբոլիստին տեսնելու, ինքնագիր ստանալու եւ լուսանկարվելու համար:

Նախապես հայտարարված հանդիպումը պետք է մեկնարկեր ժամը 12:00-ին, սակայն Մխիթարյանին տեսնել ցանկացողները, որոնք ոչ միայն երեխաներն էին, այլեւ մեծահասակ երկրպագուները, առավոտյանը ժամը 8:00-ից խանութի մուտքի մոտ հերթ էին կանգնել:

Հանդիպումը մեկնարկեց շուրջ 30 րոպե ուշացումով, իսկ խանութի բակում, ինչպես նաեւ ներսում, շարժվելու տեղ չկար: Մեկը մյուսին հրելով, կշտամբելով ցանկանում էին րոպե առաջ հանդիպել սիրելի ֆուտբոլիստին եւ լուսանկարվել նրա հետ:

Մխիթարյանի հայտնվելուն պես խանութում իրարանցում սկսվեց: Հայաստանի հավաքականի ավագը շնորհակալություն հայտնեց հանդիպումը կազմակերպելու համար, սակայն լրագրողներին մի քանի անգամ հորդորեց, որ հարցազրույցներ չխնդրեն, քանի որ որեւէ հարցի չի պատասխանելու:

Ի դեպ, բացի տիկնիկների միջազգային շնորհանդեսից, հունիսի 16-ին գործարկվեց նաեւ www.mkhitaryan.am պաշտոնական կայքը, որտեղ իրականացվելու է MickiToy-ի online վաճառքը։

Պաշտոնական կայքի գործարկեց Մխիթարյանը՝ խանութում տեղադրված մեծ էկրանին:

Նախապես հայտարարված էր, որ Մխիթարյանը ինքնագրեր կբաժանի միայն այն փոքրիկներին, ովքեր հունիսի 1-ից մինչեւ 16-ն արդեն ձեռք են բերել #MikiToy տիկնիկները, իսկ հանդիպման կազմակերպիչները խնդրել էին հերթագրվել բոլոր այդ փոքրիկներին, սակայն դրսում հավաքված հոծ բազմությունը, որը գնալով անվերահսկելի էր դառնում անվտանվգության աշխատակիցների կողմից, յուրաքանչյուրը ցանկանում էր անձամբ հանդիպել սիրված ֆուտբոլիստին, լուսանկարվել, նույնիսկ տիկնիկ չգնելու դեպքում:

Հենրիխ Մխիթարյանը շնորհանդեսին եւ պաշտոնական կայքի գործարկելուն պես հեռացավ խանութի սրահից, հայտարարելով, որ ինքնագրեր կբաժանի դրսում, քանի որ ներսում առաջացած հրմշտոցի հետեւանքով տեղաշարժվել ուղղակի չէր ստացվում: Խանութում գտնվողներին դուրս հրավիրեցին, սակայն Հայաստանի հավաքականի ավագը դուրս չեկավ:

Մինչ դրսում հավաքվածներն իրենց դժգոհությունն էին հայտնում, թե երբ ի վերջո հնարավորություն կունենան հանդիպել Մխիթարյանի հետ, թե արդյոք իրականում հետնամուտքով չի հեռացել Հայաստանի հավաքականի ավագը, ներսում գտնվող փոքրիկները սկսեցին հերթով երջանիկ հայացքներով դուրս գալ սրահից՝ Հենրիխ Մխիթարյանի #MickiToy տիկնիկների վրա ֆուտբոլիստի ինքնագրերով:

Մինչ Մխիթարյանը ինքնագրեր էր բաժանում, հանդիպման ներկա լրագրողները փորձում էին զրուցել Հայաստանի հավաքականի ավագի հետ, սակայն Մխիթարյանը եւ նրա մայրը մի քանի անգամ կոպիտ շեշտադրեցին, որ ոչ մի հարցազրույց, ոչ մի հարցի ֆուտբոլիստը չի պատասխանելու: Մխիթարյանը նաեւ խնդրեց չլուսանկարվել իր հետ ժամանակի սղության պատճառով:

Վաճառքի հանված #MickiToy տիկնիկների հայաստանյանը գինը 11800 դրամ: Հենրիխ Մխիթարյանի տիկնիկը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով է, եւ 18 համարով, որով նա հանդես է գա;օս հավաքականում: #MickiToy-ը խոսում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, իսկ տիկինի վրա կա գրառում՝ «Բարեւ, ես Հենոն եմ, իսկ դու՞»:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English