Զինեդին Զիդանը Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից հեռանալուց հետո առաջին անգամ մասնակցել է հրապարակային միջոցառման: Կնոջ եւ որդիների հետ նա ներկա է եղել թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչին: Իսպանացի Ռաֆայել Նադալի եւ ավստրիացի Դոմինիկ Տիմի դիմակայության հետեւել է նաեւ աշխարհի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը:
Հիշեցնենք, որ Նադալը 11-րդ անգամ նվաճեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոնական գավաթը: Աշխարհի առաջին ռակետը Դոմինիկ Տիմին հաղթեց 6:4, 6:3, 6:2 հաշվով:
32-ամյա Նադալը 17-րդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում («Ռոլան Գարոս»՝ 11, US Open՝ 3, Ուիմբլդոն՝ 2, Australian Open՝ 1):
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում