23:42  ,  6 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս»․ Նադալ - Շվարցման խաղն անավարտ է մնացել  

Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի մեկնարկային սեթում աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը 4։6 հաշվով պարտվել է արգենտինացի Դիեգո Շվարցմանին։ Հանդիպման երկրորդ սեթը (5:3 հաշվի ժամանակ) անձրևի պատճառով անավարտ է մնացել։

Նադալ – Շվարցման խաղը կշարունակվի հունիսի 7-ին։

Իսպանացին 2015 թվականից հետո, «Ռոլան Գարոսում» առաջին անգամ պարտվել է սեթում։ Նադալը նախորդ անգամ պարտվել էր Նովակ Ջոկովիչին (5:7, 3:6, 1:6): Այդ պարտությունից հետո, իսպանացին անընդմեջ հաղթել էր Ֆրանսիայի բաց առաջնության 38 սեթում։  

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում