Պորտուգալական «Պորտուի» պաշտպան Դիոգու Դալոտը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Յունայթեդում», հաղորդում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
Ոչ պաշտոնական տեղեկություններով, 19-ամյա ֆուտբոլիստի համար «Յունայթեդը» կվճարի 23 միլիոն եվրո։
Ավելի վաղ Ժոզե Մոուրինիոյի թիմը պայմանագիր էր ստորագրել Դոնեցկի «Շախտյորի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպան Ֆրեդի հետ։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում