Լոնդոնի «Արսենալի» նախկին կիսապաշտպան Սանտի Կասորլան վերադարձել է «Վիլյառեալ», հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը։
Վնասվածքի պատճառով 33-ամյա ֆուտբոլիստը անցած մրցաշրջանում չկարողացավ մասնակցել խաղերի։ Կասորլան 11 անգամ վիրահատվել է։ Իսպանացին «Արսենալի» կազմում մասնակցել է 129 հանդիպման, խփել է 25 գոլ։
«Վիլյառեալի» կազմում նա խաղացել է 2003-2006 և 2007-ից 2011 թվականներին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում