19:12  ,  2 հունիսի, 2018

«Ռոլան Գարոս». Նադալը շանս չտվեց Գասկեին

Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 10-ակի հաղթող, տիտղոսը պաշտպանող Ռաֆայել Նադալը դուրս է եկել 1/8 եզրափակիչ: «Ռոլան Գարոսի» երրորդ շրջանում իսպանացի թենիսիստը մրցել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ: Առաջին ռակետը հաղթանակ է տարել 6:3, 6:2, 6:2 հաշվով:

Չորրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերը (70), որը պարտության է մատնել Էստոնիայի ներկայացուցիչ Յուրգեն Զոպին:

Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 18.2 միլիոն եվրո է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս