Թենիսի Ֆրանսիայի բաց առաջնության 10-ակի հաղթող, տիտղոսը պաշտպանող Ռաֆայել Նադալը դուրս է եկել 1/8 եզրափակիչ: «Ռոլան Գարոսի» երրորդ շրջանում իսպանացի թենիսիստը մրցել է ֆրանսիացի Ռիշար Գասկեի հետ: Առաջին ռակետը հաղթանակ է տարել 6:3, 6:2, 6:2 հաշվով:
Չորրորդ շրջանում Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի գերմանացի Մաքսիմիլիան Մարտերերը (70), որը պարտության է մատնել Էստոնիայի ներկայացուցիչ Յուրգեն Զոպին:
Ֆրանսիայի բաց առաջնության մրցանակային հիմնադրամը 18.2 միլիոն եվրո է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում