Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը կարծում է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է հավակնել Ոսկե գնդակին։
«Սալահը հիանալի մրցաշրջան անցկացրեց։ Եթե «Լիվերպուլը» հաղթի Չեմպիոնների լիգայում, ապա Սալահը կլինի Ոսկե գնդակի հիանալի հավակնորդ։
Ամբողջ աշխարհը ցանկանում է տեսնել այդ մրցանակի նոր հաղթող։ Մեսին և Ռոնալդուն լավ ֆուտբոլիստներ են, սական Սալահը այս մրցաշրջանում նույնպես լավն էր»,- Մյուլերի խոսքն է փոխանցում Sky sports Germany-ին։
Հիշեցնենք, որ այսօր Չեմպիոնների լիգայի եզրափակիչում կհանդիպեն իսպանական «Ռեալը» և անգլիական «Լիվերպուլը»։ Խաղը կկայանա Կիևում, այն կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում