Para fechar, hora de ver como foi o dia da #SeleçãoBrasileira! Hoje rolou o primeiro treino tático da preparação. #GigantesPorNatureza pic.twitter.com/xhk0JwJpne
— CBF Futebol (@CBF_Futebol) 25 мая 2018 г.
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ մասնակցել է երկկողմանի հանդիպման: Վնասվածքից հետո 26-ամյա բրազիլացին առաջին անգամ է հանդես եկել երկկողմանի խաղում:
AFP-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն գոհ է, թե ինչպես է ընթանում Նեյմարի վերականգնման փուլը:
Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը խաղադաշտից բացակայում է փետրվարի 25-ից, երբ ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում (3:0): Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆաբիո Մեսհերեջանը հայտնել էր, որ Նեյմարի վերականգնումն ընթանում է սպասվածից արագ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում