13:59  ,  25 մայիսի, 2018

Նեյմարը Բրազիլիայի հավաքականի մարզմանը մասնակցել է երկկողմանի հանդիպման

Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ֆուտբոլի Բրազիլիայի ազգային հավաքականի մարզման ժամանակ մասնակցել է երկկողմանի հանդիպման: Վնասվածքից հետո 26-ամյա բրազիլացին առաջին անգամ է հանդես եկել երկկողմանի խաղում:

AFP-ի համաձայն՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն գոհ է, թե ինչպես է ընթանում Նեյմարի վերականգնման փուլը:

Հիշեցնենք, որ բրազիլացի հարձակվողը խաղադաշտից բացակայում է փետրվարի 25-ից, երբ ոտնաթաթի վնասվածք էր ստացել «Մարսելի» դեմ Ֆրանսիայի առաջնության խաղում (3:0): Ավելի վաղ Բրազիլիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Ֆաբիո Մեսհերեջանը հայտնել էր, որ Նեյմարի վերականգնումն ընթանում է սպասվածից արագ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում