Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևը Հռոմում ընթացող «Մասթերս-1000» մրցաշարի կիսաեզրափակիչում է։ Մրցաշարի 2-րդ ռակետը 1 ժամ 47 րոպեում հաղթել է բելգիացի Դավիդ Գոֆենին (6:4, 3:6, 6:3)։
Եզրափակիչ դուրս գալու համար Զվերևը պետք է հաղթահարի Մարին Չիլիչի (Խորվաթիա) արգելքը։
Հիշեցնենք, որ 2-րդ կիսաեզրափակիչում կհանդիպեն իսպանացի Ռաֆայել Նադալը և սերբ Նովակ Ջոկովիչը։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում