19:44  ,  16 մայիսի, 2018

Հռոմ․ Նադալը և Ջոկովիչը շարունակում են պայքարը

Աշխարհի երկրորդ ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը և սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը դուրս են եկել Հռոմում ըթնացող «Մաստերս-1000» մրցաշարի երրորդ շրջան։

Իսպանացին, մեկ ժամում, հաջողությամբ հաղթահարել է բոսնիացի Դամիր Դժումխուրի արգելքը (6:1, 6:0)։ Իսկ սերբը, մեկ ժամ 18 րոպեում, պայքարից դուրս է թողել Վրաստանի ներկայացուցիչ Նիկոլոզ Բասիլաշվիլիին (6:4, 6:2)։

Երրորդ շրջանում Ջոկովիչը կհանդիպի Ալբերտ Ռամոս-Վինոլասին (Իսպանիա)։ Նադալի մրցակիցն էլ կլինի Ռոբին Հասե (Հոլանդիա) – Դենիս Շապովալով (Կանադա) զույգի հաղթողը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում