20:15  +04,  16 մայիսի, 2018

ԱԱ-2018․ Շվեդիայի հավաքականի հայտացուցակը

Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Յան Անդերսոնը հրապարակել է թիմի հայտացուցակը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար, հայտնում է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Դարպասապահներ Կարլ Յուհան Յունսոն («Գենգամ»), Կրիստոֆեր Նորդֆելդտ («Սուոնսի»), Ռոբին Օլսեն («Կոպենհագեն»)։ 

Պաշտպաններ Լյուդվիգ Աուգուստինսոն («Վերդեր»), Անդրեաս Գրանկվիստ («Կրասնոդար»), Ֆիլիպ Հելանդեր, Էմիլ Կրաֆտ (երկուսն էլ «Բոլոնիա»), Պոնտուս Յանսոն («Լիդս»), Միկել Լյուստիգ («Սելտիկ»), Վիկտոր Լինդելյոֆ («Մանչեսթեր Յունայթեդ»), Մարտին Օլսոն («Սուոնսի»)։ 

Կիսապաշտպաններ Վիկտոր Կլասոն («Կրասնոդար»), Ջիմի Դուրմազ («Թուլուզա»), Ալբին Էկդալ («Համբուրգ»), Էմիլ Ֆորսբերգ («Լայպցիգ»), Օսկար Հիլեմարկ («Ջենոա»), Սեբաստյան Լարսոն («Հալ Սիթի»), Մարկուս Ռոդեն («Կրոտոնե»), Գուստավ Սվենսոն («Սիետլ»)։ 

Հարձակվողներ Մարկուս Բերգ («Ալ-Ային»), Յոն Գվիդետի («Ալավես»), Իսահակ Տելին («Վասլանդ Բևերն»), Օլա Տոյվոնեն («Թուլուզ»)։

ԱԱ-2018-ի խմբային փուլում Շվեդիայի հավաքականի մրցակիցները կլինեն Գերմանիան, Մեքսիկան և Հարավային Կորեան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Սոչիում, Կազանում, Նիժնի Նովգորոդում, Սարանսկում, Սամարայում, Դոնի Ռոստովում, Վոլգոգրադում, Կալինինգրադում եւ Եկատերինբուրգում: Աշխարհի չեմպիոնի տիտղոսը կպաշտպանի Գերմանիայի հավաքականը:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
Loading...
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...