13:04  ,  11 մայիսի, 2018

Պաշտոնական. «Փյունիկը» կանվանափոխվի «Երեւան», ակումբը հայտարարում է մրցույթ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը այս մրցաշրջանի վերջում կանվանափոխվի «Երեւան», հայտնում է ակումբի կայքը:

«Փյունիկը» հայտարարում է ակումբի նոր անվանը համապատասխան տարբերանշանի (լոգոյի) մրցույթ: Հաղթողը կստանա 500,000 դրամ, ինչպես նաեւ հուլիսի 8-ին Երեւանում կայանալիք «Լեգենդների հանդիպման» երկու տոմս:

Հայտերն ընդունվում են մայիսի 15-ից հունիսի 5-ը ներառյալ ([email protected]): Հաղթողի անունը կհայտարարվի մինչեւ 2018թ. հունիսի 15-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում