21:52  ,  28 ապրիլի, 2018

«Ռոման» հաղթեց՝ 4:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 35-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Կյեւոյի» հետ: Իտալացի Էուսեբիո Դի Ֆրանչեսկոյի գլխավորած թիմը հաղթական տարավ 4:1 հաշվով, թեեւ 56-րդ րոպեից հանդես էր գալիս 10 ֆուտբոլիստներով (տեսանյութ): Դուբլի հեղինակ դարձավ բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն:

«Ռոման» 70 միավորով երրորդ տեղում է եւ 3 միավոր առաջ անցավ մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լացիոյից»:

Իտալիայի առաջնություն, 35-րդ տուր

«Ռոմա» - «Կյեւո»՝ 4:1

Պատրիկ Շիկ, 9, Էդին Ջեկո, 40, 67, Ստեֆան Էլ Շարավի, 65 - Ռոբերտո Ինգլեսե, 88

Չիրացրած 11մ՝ Ռոբերտո Ինգլեսե («Կյեւո»), 59

Հեռացում՝ Ժուան Ժեզուս («Ռոմա»), 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում