19:47  ,  25 ապրիլի, 2018

«Տոտենհեմի» հարձակվողը` Ասիայի լավագույն ֆուտբոլիստ

«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հյոն Մինը ճանաչվել է Ասիայի լավագույն ֆուտբոլիստ, հաղորդում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Հարավկորեացի խաղացողն այդ մրցանակը ստանում է երրորդ անգամ: Նախկինում նա լավագույն է ճանաչվել նաեւ 2015 եւ 2017 թվականներին:

Քվեարկության արդյունքում, Սոնն առաջ է անցել Սինձի Կագավայից («Բորուսիա Դորտմունդ», Ճապոնիայի հավաքական) եւ Արոն Մույից («Հադերսֆիլդ», Ավստրալիայի հավաքական):

Ասիայում առանձին մրցանակ է տրվում նաև ասիական ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում