18:49  ,  25 ապրիլի, 2018

«Բավարիայի» կադրային կորուստները «Ռեալի» դեմ խաղից առաջ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան չի կարողանա օգնել Գերմանիայի չեմպիոնին Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում, հաղորդում է Sky Germany-ն: Ավստրիացի ֆուտբոլիստը դեռ չի ապաքինվել ազդրի մկանային վնասվածքից հետո:

Ալաբայից բացի, Արքայական թիմի դեմ խաղը բաց կթողնեն նաեւ վնասվածքներից հետո վերականգնվող Մանուել Նոյերը, Արտուրո Վիդալը եւ Կինգսլի Կոմանը:

«Բավարիա» - «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին: Պատասխան հանդիպումը Մադրիդում կանցկացվի մայիսի 1-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում