Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ եւ ֆուտբոլիստ Անրի Միշելը մահացել է 71 տարեկանում, հաղորդում է RFI-ը:
Ֆուտբոլային կարիերայի ընթացքում Միշելը 1966-1982-ը հանդես է եկել «Նանտում», որի կազմում դարձել է Ֆրանսիայի եռակի չեմպիոն: Ֆրանսիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 58 հանդիպում:
Անրի Միշելը Ֆրանսիայի հավաքականը գլխավորել է 1984-1988-ը: Նա աշխատել է նաեւ Կամերունի, Մարոկկոյի, ԱՄԷ-ի, Թունիսի եւ Կոտ դ՛Իվուարի հավաքականներում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում