14:15  ,  22 ապրիլի, 2018

Ինյեստան չի զսպել արցունքները փոխարինվելուց հետո (ֆոտո)

«Բարսելոնայի» ավագ Անդրես Ինյեստան «Սեւիլիայի» դեմ Իսպանիայի Գավաթի եզրափակիչի խաղում փոխարինվելուց հետո չի զսպել արցունքները:

Մադրիդի «Վանդա Մետրոպոլիտանո» ստադիոնում կայացած խաղի 53-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպանը դարձել էր գոլի հեղինակ, իսկ վերջնամասում փոխարինվել էր ծափահարությունների ներքո:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ 33-ամյա Ինյեստան այս մրցաշրջանի վերջում հեռանալու է կատալոնական ակումբից, ինչը նշանակում է, որ դա նրա վերջին եզրափակիչն էր «Բարսելոնայի» կազմում:

Հիշեցնենք, որ այդ խաղում կատալոնական ակումբը հաղթել էր 5:0 հաշվով եւ 30-րդ անգամ նվաճել Իսպանիայի գավաթը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English