00:41  ,  19 ապրիլի, 2018

«Յուվենտուսը» միավորներ կորցրեց, «Նապոլին» կրճատեց տարբերությունը (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 33-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» մրցակցի խաղադաշտում 1:1 հաշվով (տեսանյութ) ավարտեց պայքարը «Կրոտոնեի» հետ: «Նապոլին» 4:2 հաշվով ուժեղ էր «Ուդինեզեից»: «Ռոման» 2:1 հաշվով պարտության մատնեց «Ջենոային», «Լացիոն»՝ «Ֆիորենտինային» (4:3):

«Յուվենտուսը» 85 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: «Նապոլին» հետ է 4 միավոր: Երրորդ տեղում ընթացող «Ռոման» ունի 64 միավոր: Նույնքան է վաստակել «Լացիոն», որը չորրորդն է:

Իտալիայի առաջնություն, 33-րդ տուր

«Կրոտոնե» - «Յուվենտուս»՝ 1:1

Սիմեոն Նվանկվո, 65 – Ալեքս Սանդրո, 16

«Ռոմա» - «Ջենոա»՝ 2:1

Ջենգիզ Ունդեր, 17, Էրվին Ժուկանովիչ, 52, ինքնագոլ – Ջանլուկա Լապադուլա, 61

«Նապոլի» - «Ուդինեզե»՝ 4:2

Լորենցո Ինսինյե, 45+2, Ռաուլ Ալբիոլ, 64, Արկադիուշ Միլիկ, 70, Լորենզո Տոնելի, 75 – Յակուբ Յանկտո, 41, Սվանտե Ինգելսոն, 55

«Ֆիորենտինա» - «Լացիո»՝ 3:4

Ժորդան Վերետու, 16, 31, 11մ, 54 – Լուիս Ալբերտո, 39, 73, Մարտին Կասերես, 45, Ֆելիպե Անդերսոն, 69

Հեռացումներ՝ Մարկոս Սպորտիելո, 7 – Ալեսանդրո Մուրգիա, 14

«Տորինո» - «Միլան»՝ 1:1

Լորենցո Դի Սիլվեստրի, 70 - Ջակոմո Բոնավենտուրա, 9

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում